-
18.09.2014|
10:47
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ)՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, օգոստոսին որպես պաշտոնական նվագախումբ հանդես է եկել Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթում։
-
17.09.2014|
11:39
«Նարեկացի» արվեստի միությունում անցկացվում են Մանսուրյանական օրեր, որոնց շրջանակում կազմակերպվում են դասախոսություններ: Այսօր՝ ժամը 19:00-ին, կներկայացվի «Մանսուրյանը և 80-ականները» (Արթուր Ավանեսով), սեպտեմբերի 18-ին, նույն ժամին` «Մանսուրյանը և հայ արվեստը» (Մհեր Նավոյան) :
-
17.09.2014|
10:58
Սեպտեմբերի 16-ին հայաստանյան իրականության մեջ աննախադեպ համերգով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանն ու Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։
-
16.09.2014|
17:22
Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:
-
16.09.2014|
12:26
Վաղը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի հայտնի դիրիժոր Պիետրո Ռիցցոյին (Իտալիա):
-
15.09.2014|
14:00
Դասական երաժշտության ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, ինչպես նաև Գոհար Գասպարյանի հիշատակը վառ պահելու համար կանցկացվի մեծանուն երգչուհու անվան վոկալիստների հանրապետական մրցույթ:
-
15.09.2014|
13:59
Այսօր ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Մեծ Բրիտանիայի երկու երաժիշտների՝ դաշնակահար Էշլի Վոսի և ջութակահար Բորիս Բրովցինի մենահամերգը:
-
14.09.2014|
14:28
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժող. արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը, թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները:
-
14.09.2014|
12:13
Ըստ orer.eu-ի՝ այսօր, սեպտեմբերի 14-ին, ժամը 20-ին, տաղանդավոր երիտասարդ թավջութահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Պրահայի «Դվորժակովա Պրահա» միջազգային երաժշտական փառատոնում։
-
13.09.2014|
16:15
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնութայմբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը: